«Դուրս մնացածը» (The Dropout)
Theranos-ի շուրջ սկանդալի ետևում կանգնած կինը՝ Էլիզաբեթ Հոլմսը, հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այս տարվա սկզբին, երբ նա, ամիսներ տևած դատավարությունից հետո, դատապարտվեց ներդրողներից խաբեությամբ դրամ շորթելու մեջ: 2015-ին Forbes-ը նրան ընդգրկել էր ինքն իրեն կերտած աշխարհի ամենաերիտասարդ կանանց ցանկում, երբ իր բիոտեկ ընկերությունը, որը խոստանում էր հեղաշրջում կատարել առողջապահության ոլորտում, գտնվում էր գործունեության բարձրակետում: Սակայն Wall Street Journal-ի հետաքննությունը հետագայում բացահայտեց, որ մատից վերցվող արյան անալիզները, որոնք ընկերութունը գովազդում էր, իրականում չեն աշխատում, և ամեն ինչ կործավեց: Համանուն փոդքաստի վրա հիմնված այս մինիսերիալի գլխավոր դերակատարն է Ամանդա Սեյֆրիդը:
«Երբևէ եղած ամենավատ սենյակակիցը/Worst Roommate Ever»
Մեծ մասի համար տունը կիսելը երբեմն կարող է սթրեսային լինել, բայց անհանգստությունը սովորաբար սահմանափակվում է ամանները լվանալու կամ լոգարանից ուրիշի մազերը մաքրելու շուրջ պասիվ-ագրեսիվ գրություններով: Սակայն «Երբևէ եղած ամենավատ սենյակակիցը» սերիալի իրական հերոսների համար տունը կիսելու փորձառությունը հասնում է ծայրահեղ դրսևորումների: Սենյակակից հերոսներից մեկը Ջեմիսոն Բաչմանն է, որն առանց թույտվության զբաղեցնում է լքված տարածքներ: 2018-ին իր պատմությունը առաջին անգամ ներկայացրել է New York Magazine-ը: Պատմությունները ներկայացվում են հարցազրույցների, արխիվային կադրերի և անիմացիոն վերակառուցումների միջոցով՝ հետաքրքրացնելով հանցագործների ու խաբեբաների կողքին ապրելու սարսափը պատկերող սերիալը:
«Երբևէ եղած ամենավատ սենյակակիցը» սերիալը կարող եք դիտել մարտի 1-ից՝ Netflix հարթակում:
«Պտղոմեոս Գրեյի վերջին օրերը» (The Last Days of Ptolemy Gray)
«Ես շատ անելիքներ ունեմ և հիշողություններիս կարիքն ունեմ՝ դրանք անելու համար»: Սրանք՝ Սեմուել Լ. Ջեքսոնի մարմնավորած Պտղոմեոս Գրեյի խոսքերն են՝ Ուոլթեր Մոզլեյի վեպի հիման վրա նկարահանված «Պտղոմեոս Գրեյի վերջին օրերը» սերիալում: Այն պատմում է միայնակ մարդու մասին, որը տառապում է դեմենցիայից, և որին առաջարկում են խոստումնալից բուժման տարբերակ, ինչը կարող է վերականգնել իր հիշողությունը, բայց միայն՝ ժամանակավորապես և միայն մեկ անգամ: Հիշողության վերադարձը բացահայտում է ապշեցնող ճշմարտություններ, և, ժամանակի հետ ունեցած պայքարում, նա դրանք կրկին կորցնում է: Նա, իր խնամակալի հետ, անցնում է արկածների միջով՝ մոռացված խորհրդավոր գաղտնիքները լուծելու և կյանքի հետ հաշտեցման ճանապարհին:
«Պտղոմեոս Գրեյի վերջին օրերը» սերիալի առաջին երկու մասերը ցուցադրվել են մարտի 11-ին՝ Apple TV+ հարթակում, մնացած մասերը կցուցադրվեն ամեն շաբաթ:
«Մարդկային ռեսուրսների կառավարում» (Human Resources)
Հիթ դարձած «Մեծ բերան» անիմացիոն հեռուստասերիալը ստացել է իր յուրատեսակ շարունակությունը՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում» սերիալում, որը ներկայացնում է աշխատավայրի միջավայրը կատակերգական ձևով՝ պատմելով փոքրիկ էակների մասին, որոնք «մարդկանց դարձնում են մարդ»: Պատկերացրեք Pixar-ի ճանաչում ձեռք բերած «Ներսից դեպի դուրս» անիմացիայի՝ մեծահասակների համար տարբերակը: Այս էակներից որոշները, այդ թվում՝ Հորմոնային հրեշները, Դեպրեսիայի թեյնիկները, Ամոթի կախարդներն ու Սիրո վրիպակները, հայտնի են «Մեծ բերան» սերիալից, որոնցից շատերին հնչյունավորում են նույն դերասանները:
«Մարդկային ռեսուրսների կառավարում» սերիալը կցուցադրվի մարտի 18-ից՝ Netflix հարթակում:
«Մենք բախվեցինք» (We Crashed)
Այժմ, առավել քան երբևէ, նորաձև է դարձել բարձունքի և անկման պատմությունների էկրանավորումը: Նմանատիպ էկրանավորումներից է համատեղ աշխատանքի համար նախատեսված WeWork բիզնեսի մասին պատմությունը: «Մենք բախվեցինք» սերիալը նույնպես մշակվել է փոդքաստների հիման վրա, և գլխավոր դերերում հանդես են եկել Ջարեդ Լեթոն և Էն Հեթաուեյը, որպես WeWork-ի համահիմնադիրներ ու, համատեղությամբ, ամուսիններ (Ադամ Նյումենն ու իր կին՝ Ռեբեկան):
«Մենք բախվեցինք» սերիալի առաջին երեք մասերը կցուցադրվեն մարտի 18-ին՝ Apple TV+, հարթակում, իսկ մնացած մասերը՝ ամեն շաբաթ: