Մշակույթ

Այսօր Ռուդոլֆ Խաչատրյանի 85-ամյակն է

Այսօր գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի 85-ամյակն է։

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937թ. մարտի 4-ին, Երևանում։ Կարճ ժամանակ ուսանել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում: 

Գեղանկարչության, գրաֆիկայի և մասամբ քանդակագործության դասերը Ռ.Խաչատրյանը ստացել է մեծանուն նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի մոտ, այնուհետև այն ծավալել և խորացրել է Ռուսաստանում, ապա Անգլիայում: Իր կյանքի մեծ մասը նկարիչն անցկացրել է Մոսկվայում, ուր ապրել է 1971թ-ից: 

Ռուդոլֆ Խաչատրյանը աշխատել է սև կամ միատոն դեղնակարմրավուն մատիտներով, բաց շագանակագույն հեղուկ թանաքով (սեպիա), կարմրավուն կավճամատիտով (սանգինա), գործածում է գրիչն ու վրձինը, ստվարաթուղթը, ինչպես նաև սպիտակ կամ երանգավոր խավաքարտը, աշխատել է կավճե հատուկ գրունտով (լևկաս) պատված տախտակի վրա:

 

18 տարեկանից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Օդեսայում, Լոնդոնում, Դետրոյդում։

Ստեղծագործել է նաև գեղանկարչության ժանրում, ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ։ Նրա աշխատանքներից են «Երիտասարդություն», «Մայրություն», «Նատյուրմորտով Մարիամիկը», «Կնոջ դիմանկար»։

Խաչատրյանը վախճանվել է Գերմանիայում 2007 թվականին: