Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվել է Փարիզում

Փետրվարի 23-ին Փարիզում տեղի են ունեցել աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած «Բնություն» վավերագրական ֆիլմի նախադիտումը և Փելեշյանի արվեստի մեծարման արարողությունը, հաղորդում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր անձամբ հեղինակը։ Ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, արվեստի բնագավառի հայ ու ֆրանսիացի գործիչներ և լրագրողներ։ «Բնություն» ֆիլմի պրեմիերան արժանացել է ֆրանսիական հասարակության և մամուլի լայն ուշադրությանը։ Առաջատար ֆրանսիական պարբերականները բազմաթիվ հոդվածներ են նվիրել կինոյի հայ տաղանդաշատ վարպետին և երեք տասնամյակ ընդմիջումից հետո նկարահանված «Բնություն» ֆիլմին։
 
Ֆիլմն իրականացվել է ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի բացառիկ աջակցության շնորհիվ: