Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը ժամանել է Ուկրաինա՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու Դոնբասում հատուկ գործողության մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Instagram-ում հրապարակել է Պենի հետ հանդիպման տեսանյութը և գրել. «Որքան շատ մարդիկ իմանան ուկրաինական պատերազմի մասին, այնքան ավելի շատ հնարավորություններ կան Ռուսաստանին կանգնեցնելու»:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, ժամանելուց հետո դերասանն ու ռեժիսորը մասնակցել են ուկրաինացի պաշտոնյաների ճեպազրույցին և դրանից հետո նախագահի աշխատասենյակում զրուցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Vice Studios-ի՝ Vice վիդեոարտադրության բաժինը:
Շոն Փենն արդեն աշխատել է Ուկրաինայում վավերագրական նախագծերի վրա։ 2021թ․-ի նոյեմբերին նա Ուկրաինա էր ժամանել Ազովի մարզում ուկրաինացի զինվորականների հետ շփվելու համար։