Մշակույթ

Նոր հեռուստասերիալ «Գահերի խաղի» սիրահարների համար

Ավարտվել են «Գահերի խաղի» փրիքվելի՝ «Վիշապի տան» (House of the Dragon) նկարահանումները։ Ինչպես հայտնում է Deadline-ը, HBO և HBO Max-ի տնօրեն Քեիսի Բլոյսը հայտարարել է, որ այժմ բանակցություններ են ընթանում ֆիլմի պրեմիերայի ամսաթվի շուրջ։ Ֆիլմը ստեղծվել է Ջորջ Մարտինի «Կրակ և արյուն» բեսթսելլերի հիման վրա։ Ֆիլմի դեպքերը ծավալվում են «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ և պատմում են ամենազոր Թարգարիենների դինաստիայի մասին, որը 100 տարի կառավարել է 7 թագավորությունները։

Սպասվում է, որ «Վիշապի տունը» կպատմի Դեյներիս Թարգարիենի նախահոր կառավարման և քաղաքացիական պատերազմի մասին, որը Վեստերոսի աշխարհում հայտնի է որպես «Վիշապների պար»։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են Ռայան Կոնդալը և Միգել Սապոչնիկը, գլխավոր դերերը մարմնավորելու են բրիտանացի դերասաննենր Փեդի Քոնսիդեյնը, Էմմա Դ'Արսին, Էմիլի Քերին։ Ֆիլմում տեղ են գտել գերմանացի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի  ստեղծագործությունները։

Հեռուստասերիալը թողարկվելու է 2022թ․ ապրիլին և բաղկացած է լինելու տասը սերիաներից։ Նախագծի շուրջ համախմբվել են Bighead Littlehead և Home Box Office ընկերությունները։ Նախորդիվ դադարեցվել էին «Գահերի խաղի» առաջին «Երկար գիշեր» (Long night) փրիքվելի նկարահանման աշխատանքները, որում դեպքերը ծավալվելու էին 10.000 տարի առաջ։ Փրիքվելի վրա ծախսվել էր շուրջ 30 միլիոն դոլար։