Մշակույթ

«Մատանիների տիրակալ»-ի և «Գահերի խաղի» կախարդական քարտեզները

Քարտեզներն օգնում են կողմնորոշվել իրական աշխարհում, սակայն դրանք կարող են նաև իրականությունից կտրվելու, տարածության և ժամանակի մեջ ճամփորդություն կատարելու լավագույն միջոցներ դառնալ։ Դարեր շարունակ հեղինակներն իրենց վեպերի էջերում հորինված քարտեզներ են ընդգրկել, որպես ընթերցողներին երևակայական աշխարհների մեջ ընկղմելու միջոց։ Օրինակ՝ «Մատանիների տիրակալ»-ի հեղիանակ Ջ.Ռ. Թոլքինը քարտեզագրել է Էլվենի անտառների և հոբիթների ֆանտաստիկ բնակավայրերը իր երևակայական Միջին Երկրի ողջ տարածքում։

Այժմ ընթերցասերները հնարավորություն ունեն ուսումնասիրել իրենց սիրելի գեղարվեստական ստեղծագործությունների էջերում տեղ գտած քարտեզները։ Ցուցանմուշները ցուցադրված են Կալիֆոռնիայի Հանթինգտոնի գրադարանում, Արվեստի թանգարանում և Բուսաբանական այգում։ «Քարտեզագրական հորինվածք» ցուցահանդեսը, որը բաց է լինելու մինչեւ մայիսի 22-ը, միավորում է թանգարանի գրական հավաքածուների մոտ 70 աշխատանք: Ցուցադրությունը կազմակերպվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի՝ 1922թ․ հրատարակված մոդեռնիստական «Ուլիսես» վեպի հարյուրամյակի շրջանակում։ Հանթինգթոնի գրական հավաքածուների համադրող Կառլա Նիլսենը նշում է, որ ցուցահանդեսում կներկայացվի պիեսի առաջին թանկարժեք հրատարակությունը՝ իր «Պենելոպե» գլխի առաջին հրատարակության հետ միասին։ Բնօրինակներին ուղեկցում են իռլանդացի նկարիչ Դեյվիդ Լիլբուրնի աշխատանքները, որոնցով հեղինակը 2000-ականների կեսերին ոգեշնչվել է և ստեղծել «Դուբլինի 7 քարտեզների» շարքը։

Մյուս ցուցանմուշների թվում են նաև Օգտավիա Բաթլերի «Առակներ» լայնածավալ գիտաֆանտաստիկ աշխատության քարտեզները, Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն»-ից դժոխային տեսարաններ։ Ներկայացվել են քարտեզներ, որոնք տեղ են գտել «Մատանիների տիրակալը» եռագրության և «Գահերի խաղի» վաղ հրատարակությունների էջերում։ 

Խոշորագույն ցուցանմուշները պատկանում են Ջեյմս Ջոյսին, որոնցում իռլանդացի գրողն օգտագործում է գրական այլ ստեղծագործությունների հետ կապեր և զուգահեռներ, որոնք տեղ են գտնում նաև քարտեզներում (օրինակ՝ Հոմերոսի «Ոդիսականը»-ի հետ)։ Այլ ուշագրավ ցուցանմուշների թվում են Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ի վաղ հրատարակությունները, որոնք ցուցադրվել են տախտակամածի կողքին։ «Քարտեզն իմ սյուժեի գլխավոր մասն էր», - ասում էր Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը։ Գրողը մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի ստեղծի մի հավաստի քարտեզ, որը կուղեկցի իր արկածային «Գանձերի կղզին» վեպին։ Այցելուները հնարավորություն ունեն նաև ուսումնասիրել շոտլանդացի գրողի  «Գանձերի կղզիների» քարտեզները։