Բեռլինալեի կինոփառատոնի գլխավոր մրցանակին ՝ «Ոսկե արջին», արժանացել է ռեժիսոր Կառլա Սիմոնի իսպանա-իտալական «Ալկարաս» ժապավենը: «Արծաթե արջը» ստացել է հարավկորեացի ռեժիսոր Հոն Սան Սուի «Գրողի ֆիլմը» կինոնկարը: Այդ մասին հայտնում է փառատոնի կայքը։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Կլեր Դենին («Սայրի երկու կողմերը»)։ Լավագույն գլխավոր դերի համար մրցանակը տրվել է գերմանացի դերասանուհի Մելթեմ Կապթանին, որը խաղացել է «Ռաբիե Կուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի» ֆիլմում: Ֆիլմի սցենարիստ Լայլա Սթիլերը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար։ Երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգևատրվել է դերասանուհի Լաուրա Բասուկին («Նախկինում, հիմա և հետո»):
Ռուս ռեժիսոր Անաստասիա Վեբերի «Տրեպը» («Трэп») Բեռլինի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմը: Անաստասիա Վեբերը Սանկտ Պետերբուրգի նոր կինոյի դպրոցի շրջանավարտ է: Նրա «Տրեպ» ֆիլմը պատմում է մեծ քաղաքում երիտասարդների կյանքի մասին. «Վկոնտակտե» սոցցանցում ֆիլմի խմբում ասվում է, որ «Տրեպում» «բակերը հնարավորություն կունենան էկրան բարձրանալ»: Ֆիլմում նկարահանվել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։
Բեռլինի կինոփառատոնն այս տարի անցկացվում է փետրվարի 10-20-ը։
Հիշեցնենք, որ Բեռլինի ամենամյա կինոփառատոնը անց է կացվում 1951թ-ից։ Գլխավոր մրցանակ հանդիսանում է «Ոսկե արջը», որը համարվում է Բեռլինի խորհրդանիշը։ Փառատոնը անցկացվում է ամեն տարի փետրվար ամսին։