Մշակույթ

Ալյումինե թանգարան Թաիլանդում

Թաիլանդի զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ուսումնասիրել խիստ հակասական տեսք ունեցող  Թաիլանդի Ժամանակակից ալյումինի թանգարանը (MoMa), որը գտնվում է Նոնտաբուրիումում՝ Բանգկոկի նախկին արդյունաբերական արվարձանում։ Թանգարանը ներսից և դրսից կազմված է առանձին ալյումինե հատվածներից, որոնք միմյանց չեն միանում։ Ալյումինի բեկորների՝ միաժամանակ նուրբ և բարդ մշակումը դիզայներական նոր լուծում է դարձել։ Թանգարանի մուտքն ամրացված է կցամասերով և պրոֆիլներով։

Արևադարձային Թաիլանդը 20-րդ դարավերջին Հարավարևելյան Ասիայի ալյումինի խոշորագույն արտադրողներից էր։ Երկրում արտադրվում էին ալյումինե ձուլվածքների բազմաթիվ տեսականիներ, որոնք ապահովում էին ներքին կարիքները և դուրս գալիս համաշխարհային շուկա։ Սակայն 1997թ․ ֆինանսական գգնաժամը խորը հետք է թողել արտադրության վրա։ Քանի որ ալյումինի գներն անկում էին ապրում, երկրում հսկայական թվով ալյումին էր վաժառվում շատ էժան գներով, որի արդյունքում Բանգկոկի փողոցներում հայտնվում էին հսկայական ալյումինե կույտեր։ Սակայն հասարակության դիզայներական ընկալումներն, իհարկե, հեռու էին  ճարտարապետական լուծում դառնալու հեռանկարից։