Մշակույթ

Միջազգային երաժշտական փառատոն՝ Արագածոտնում

Այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի Արագածոտնում` համախմբելով հայ և արտասահմանցի մշակութասերներին։ 

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ներկայացուցիչներին։ Կողմերը խոսել են «Երևանյան հեռանկարների»  այս տարվա ամռանը նախատեսվող միջազգային մեծ փառատոնի կազմակերպական աշխատանքների մասին` ընդգծելով, որ ակնկալում են մարզպետարանի գործուն աջակցությունը։ 

Ինչպես նշել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` նախատեսվում է համաշխարհային աստղերի և մի քանի տասնյակ հազարի հասնող մարդկանց մասնակցությունը։ 

Ձեռք է բերվել համագործակցությունը գործնական դարձնելու պայմանավորվածություն։ Կողմերն առաջիկայում կրկին կհանդիպեն` փառատոնի անցկացման վայրն ընտրելու, միջոցառման օրակարգն ուրվագծելու և մանրամասները քննարկելու նպատակով։