Ռուսական «Ձայնը» նախագծի աստղ Նարգիզ Զակիրովան չորրորդ անգամ է ամուսնացել։ Երգչուհու ընտրյալը նրա երաժշտական խմբի տեխնիկ Անտոն Լովյագինն է, որը Նարգիզից երիտասարդ է 12 տարով. հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Երգչուհին պատմել է, որ նրանք ծանոթացել են համատեղ աշխատանքի ընթացքում, երբ Անտոնը ընդունվում է աշխատանքի իրենց խումբ։ Նարգիզին գրավել է ամուսնու անմիջականությունը և արդեն 8 տարի է նրանք միասին են ապրում։
Հիշեցնենք, որ երգչուհի Նարգիզը երեք տարբեր ամուսիններից մեկական երեխաներ ունի։ Երգչուհին նաև թոռ ունի։