Տեխնէ

Աշխարհում 1 տրիլիոն դոլարի չիպ է վաճառվել

Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիան (SIA) հայտնել է, որ 2021թ. ռեկորդային է եղել չիպերի համաշխարհային վաճառքի առումով՝ 555.9 մլրդ դոլար՝ 26.2% աճ գրանցելով նախորդ տարվա համեմատ:

2022թ. կանխատեսում է 8.8% աճ, աշխարհում չիպերի պահանջարկով պայմանավորված արտադրողները շարունակում են ներդրումներ անել և զարգացնել արտադրական կարողությունները: Կիսահաղորդչային խոշոր արտադրողները, մասնավորապես՝ Taiwan Semiconductor Manufacturing, Samsung Electronics և Intel, նախորդ տարվա ընթացքում հայտարարել են տասնյակ միլիարդավոր դոլարների նոր ներդրումների ներգրավման մասին։ 

2021թ. աշխարհում վաճառվել է 1.15 տրլն կիսահաղորդիչ, ինչն աննախադեպ աճ է այս ոլորտում։ Միկրոչիպերն օժտված են բարձր ջերմակայունությամբ ու ֆիզիկական դիմացկունությամբ։ Այս ոլորտում վաճառքները նախորդ տարվա համեմատ աճել են 34%-ով՝ կազմելով 26.4 մլրդ դոլար: Կիսահաղորդիչների արտադրության ամենախոշոր շուկան շարունակում է մնալ Չինաստանը՝ 2021թ. շուրջ 192.5մլրդ դոլար արժողությամբ վաճառքով: