Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին լրջորեն վերաբերվել Ռուսաստանի մտահոգություններին

Միջազգային

27 Հունվարի 2022, 12:07

Չինաստանի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին լրջորեն վերաբերվել Ռուսաստանի անվտանգության մտահոգություններին և լուծել դրանք: Այս մասին հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է արտգործնախարար, Չինաստանի Պետխորհրդի անդամ Վան Ին։ ԱԳ նախարար Վան Յին ասել է, որ անհրաժեշտ է հրաժարվել սառը պատերազմի դարաշրջանի մտածելակերպից և բանակցությունների միջոցով Եվրոպայում ստեղծել հավասարակշռված, արդյունավետ և կենսունակ անվտանգության մեխանիզմ։ Նախարարը նաև նշել է, որ մի պետության անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգությանը վնասելով, միաժամանակ, տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ամրապնդմամբ ու նույնիսկ ընդլայնելով։ 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել