ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչությունը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և անօգուտ է համարում ենթադրաբար ձեռնարկված գլոբալ անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան ջանքերը։ Այս մասին ասվում է երեքշաբթի ներկայացուցչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովել աշխարհում անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն, դաշինքի նման փորձերը «միայն նպաստում են քաղաքական դաշինքների ձևավորմանը եւ ռազմական ոլորտում առճակատման առաջացմանը»։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին հրաժարվել «սառը պատերազմի» մտածողությունից և գաղափարախոսությունից, հարգանք ցուցաբերել այլ երկրների ինքնիշխանության, անվտանգության և շահերի, նրանց քաղաքակրթությունների, պատմության և մշակույթների տարբերությունների նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ:
Չինական կողմը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների բռնի ընդլայնմամբ։ Ըստ հայտարարության՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջպետական վստահությունն ամրապնդելու, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը իսկապես պաշտպանելու համար։