ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Չինաստանը ձգտումը է դառնալ աշխարհի առաջատար ռազմական, տնտեսական, դիվանագիտական և քաղաքական ուժ և ԱՄՆ-ն ու Ավստրալիան պետք է դիմակայեն դրան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ավստրալիական առաջատար The Australian հրատարակությանը տված հարցազրույցում։ Բլինքենի խոսքով Չինաստանի կառավարության ռազմավարական հավակնությունները «այնքան են ընդլայնվել, որ այժմ նա ձգտում է ոչ միայն գերակայել, այլ նոր աշխարհակարգ հաստատել՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին և «կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»: «Կասկած չկա, որ Չինաստանը ձգտում է դառնալ առաջատար ռազմական, տնտեսական, դիվանագիտական և քաղաքական տերություն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Վերջին տարիներին մենք տեսանք, որ ՉԺՀ-ի իշխանությունները ավելի ագրեսիվ են գործում ինչպես ներքին, այնպես էլ երկրի ներսում ու տարածաշրջանում»,- հայտարարել է Բլինքենը՝ նշելով, որ դրան պետք է դեմ լինեն ԱՄՆ-ն, Ավստրալիան և նրանց համախոհները։
Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ավստրալիան «չեն փորձում զսպել Չինաստանի աճն ու զարգացումը, այլ պաշտպանում են ազատական արժեքները և այն կարգը, որը վիճարկվում է»։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ Մոսկվայի եւ Պեկինի նոր համագործակցությունը, թեև «որոշ խնդիրներ է ստեղծում, բայց նորություն չէ»։ Բլինքենի կարծիքով «ժողովրդավարությունների դաշինքը միշտ շատ ավելի ուժեղ է, քան բռնապետությունների դաշինքը, որը և՛ Ռուսաստանը և՛ Չինաստանն են»։ «Նրանք երկխոսության մեջ են, բայց մենք նաև խոսում ենք, աշխատում և համակարգում մեր ջանքերը տասնյակ դաշնակիցների և գործընկերների հետ ՆԱՏՕ-ի միջոցով, ԵՄ-ի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և իհարկե՝ հնդկական երկրներում։ Մենք մշտապես կառուցում ենք նոր կոալիցիաներ և գործընկերություններ, ինչպիսիք են Quad՝ Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա, Քառակողմ անվտանգության երկխոսություն գործընկերությունը՝ AUKUS-ը՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ Եռակողմ անվտանգության գործընկերությունը և սա շատ ուժեղ է և կամավոր միությունների համակարգ է»,- հայտարարել է նա։