Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն ֆորումին
Քաղաքական
27 Հունվարի 2022, 16:32
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Այս մասին հայտնում է Dailysabah-ը: Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը:
Հետևեք մեզ Telegram-ում