Հասարակություն

Բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Վարդենիս-Մարտունի ճանապարհը

Այսօր վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Մարտունի միջպետական ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը չի կարողանում իրականացնել իրականացնել իր լիազորությունները, քանի որ նրա աշխատանքի համար ստեղծվում են տարբեր խոչընդոտներ, մասնավորապես, համայնքապետին նախկին իշխանությունները չեն հանձնում համայնքապետի աշխատասենյակի կնիքը և բանալիները։ Բողոքի ակցիային նախորդել էր Վարդենիս համայնքի ավագանու նիստը։

Բողոքի ակցիան ավարտվեց ժամը 16-ի սահմաններում, երբ ճանապարհը փակած մարդկանց խմբի հետ հանդիպելու եկավ Ահարոն Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ կայացել է զրույց  իր և Գեղարքունիքի մարզպետի միջև, և հույսեր կան, որ առաջիկա 10 օրերի ընթացքում իրավիճակը լիովին կկարգավորվի, աշխատանքները կմտնեն բնականոն հունի մեջ։ Խաչատրյանը կոչ արեց ավարտել բողոքի ակցիան ու բացել ճանապարհը, որից հետո բողոքի ակցիայի նախաձեռնողները կատարեցին հորդորը։