Մշակույթ

Բոբ Դիլանը Sony-ին է վաճառում ձայնագրությունների ամբողջական կատալոգը

Ամերիկացի հայտնի երաժիշտ Բոբ Դիլանը Sony Music-ին վաճառել է իր ձայնագրությունների ամբողջական կատալոգը. այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Sony Music-ն հայտարարել է, որ ամբողջությամբ ձեռք է բերել Դիլանի ձայնագրությունների ողջ կատալոգը, ինչպես նաև ապագա նոր թողարկումների իրավունքները: Variety-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է կազմել 150-200 միլիոն դոլար: 2020 թվականի դեկտեմբերին երաժիշտը վաճառեց իր բոլոր երգերի իրավունքները Universal Music Publishing Group-ին։ Գործարքը գնահատվել էր հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն հավաստի տեղեկություններ չկան։