Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR408.47

RUB4.73

Երևան 18 ℃

Рус Eng

Բրիտանահայ պրոդյուսեր Տանյա Սեգաչյանը առաջադրվել է Օսկարի

Մշակույթ

12 Փետրվարի 2022, 15:28

Բրիտանահայ պրոդյուսեր Տանյա Սեգաչյանն առաջին անգամ առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Նա «Շան ուժը» ֆիլմի համապրոդյուսերն է։ Ֆիլմն ընդգրկվել է մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ անվանակարգում։ Այս մասին հայտնում է Կանադայի հայ համայնքը՝ Horizon Weekly-ն։

«Եթե ֆիլմը հաղթի, նա կդառնա առաջին հայուհին, ով կստանա «Օսկար» արձանիկը»,- ​​գրում է կայքը։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն։ Դրանում նկարահանվել են Բենեդիկտ Քամբերբեթչը, Քիրստեն Դանսթը, Ջեսի Պլեմոնսը և Քոդի Սմիթ-Մաքֆին։ Սա Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համատեղ արտադրության ֆիլմ է:
Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի Dolby Theatre-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել