Տեսակետ

ԲԴԽ-ն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայտարարություն հանրության և լրատվամիջոցների համար
Ս․թ․ փետրվարի 10-ին, ժամը 11։30-ին Երևան քաղաքի վարչական դատարանի 7-րդ դահլիճում տեղի կունենա ընդդեմ ինձ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած հայցով դատական առաջին նիստը։ Այո, հայրենակիցներ, չզարմանաք։ ԲԴԽ-ն, հանձինս Գագիկ Ջահանգիրյանի ու նրա հետ միաձայն մյուս անդամների, ինձ, ժողովրդական լեզվով ասած, դատի է տվել, որ ես համարձակվել եմ ֆեյսբուքյան իմ պատին գրել, որ իրենց միաձայն պաշտպանությանն արժանացած Երևան քաղաքի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթի որոշման մասին տեղեկացվել եմ, քանի որ հիմքը իմ դիմումն է եղել․․․ Զարմացա՞ք։ Չզարմանաք։ Բա որ հայցադիմումը կարդաք․ ասես թե ԲԴԽ հայցադիմումի տեքստը պատրաստել են Զարուհի Նախշքարյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը, իսկ Գագիկ Ջահանգիրյանն իր գործընկերների հետ միասին ընդամենը տակը ստորագրած լինի` ի դեմս իրենց աշխատակազմի ղեկավարի․․․
Գործի մասին չեմ խոսի ու չեմ գրի ոչ մի տող․ եթե շահագրգիռ ու հետաքրքրասեր լրատվամիջոցներ ու լրագրողներ գան դատավարությանը, ապա այնտեղ կխոսենք դրա մասին։ 
Կոչ եմ անում իմ հետևորդներին, ինձ հավատացող հայրենակիցներին, քաղհասարակության ներկայացուցիչներին նույնպես այդ օրը հավաքվել վարչական դատարանի առջև։ 
Զավեշտն այնտեղ է հասել, որ Զարուհի Նախշքարյանին վերաբերող տեղեկության հրապարակայնացման համար 200.000 դրամի պահանջ ներկայացնելուց զատ` ԲԴԽ իր հայցադիմումում պահանջել է դատավարությունն անցկացնել դռնփակ․․․․ Ասես թե ես Զարուհի Նախշքարյանի անձնական կյանքի մասին տեղեկություն կամ պետական գաղտնիք եմ հրապարակել։ Ես ընդամենը ֆեյսբուքում տեղեկացրել էի, որ Արդարադատության նախարարությունը հաստատել է իմ դեմ սարքված գործով իմ նյութական ու դատավարական իրավունքների բազում խախտումները հենց նախարարի որոշմամբ․․․ 
Եթե այդքան ազնիվ եք, եթե այդքան օրինապաշտ եք, եթե ձեր որոշումն այդքան արդար է եղել, ինչո՞ւ եք պահանջել դռնփակ դատավարություն․․․ Ինչու եք ցանկանում, որ հասարակությունը չիմանա, թե դուք ի՞նչ եք արել միաձայն․․․ Ինչո՞ւ եք թաքնվում փակ դռներով դատական դահլիճներում։ Ումի՞ց եք թաքնվում․․․ Ձեր հասարակությունի՞ց․․․ Ձեր հասարակությունն արդեն իսկ գիտի, թե ինչ անարդար վճիռ եք կայացրել, ո՞ւմ եք պաշտպանել միաձայն՝ քաջ տեղյակ լինելով, որ իմ հանդեպ կայացվել է խայտառակ, խախտումներով դատական վճիռ, այդ խախտումներն արձանագրվել են անգամ վերաքննիչ դատարանում, ու դեռ արձանագրվելու են ՄԻԵԴ-ում, կասկած չունենաք։
Ի՞նչ է թաքնված Զարուհի Նախշքարյանի «անձեռնամխելիության» շուրջ ձեր միաձայնության ու միաձայն պաշտպանության տակ․․․ Այդտեղ էլ հատուկ կամ տարբերվող կարծիք ունեցողներ չկայի՞ն․․․   
Ինչո՞ւ եք որոշել խայտառակել Հայաստանի Հանրապետությունն իսպառ․․․ Կասկածո՞ւմ եք, որ Ստրասբուրգից այս վճիռը ձեր երեսներին են շպրտելու «ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վերնագրով․․․ 
Թե իմ արժանապատվության ու իրավունքների զոհաբերման հաշվին տխուր ներկայացում-թատրոն եք տալիս, թե տեսե՛ք, տեսե՛ք, այնքան արդար ու օբյեկտիվ իշխանություն ու ԲԴԽ ենք, որ անգամ «մեր» /հանեք ձեր ցանկից, եթե երևբևէ եղել եմ,  երբեք ձերը չեմ եղել, իմ հանրության համար եմ հանաձայնել այնտեղ լինել/ Հանրային խորհրդի նախկին նախագահի հայցերը չենք բավարարում, նրան էլ «պատժում» ենք, այնպես որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ չի ասում, թե իր սրտի դատավորներին «հետապնդում ենք», այ նայեք, թե ոնց ենք պաշտպանում Զարուհի Նախշքարյանին բոլոր հնարավոր եղանակներով․․․ 
Ցավոք, կարծես թե ճիշտ են նրանք, ովքեր պնդում էին, որ դուք բոլորդ միաձայն ու միասին եք կոնսենսուսի մեջ, ուղղակի պատժում եք նրանց, ովքեր կպել են ձերն ընտանիքների ու ձեր թիմին, մնացածին կարելի է կպնել․․․ Այլ եզրակացություն չունեմ․․․ Եթե նախկինները իմ, մերձավորներիս դեմ իրենց կազմակերպած հարձակումներով են ոտնահարել իմ ֆիզիկական ու իրավունքների դաշտերը, ապա դուք էլ արդեն իմ արժանապտվությունն եք ոտքի տակ տվել․․․ Արեք։ Եթե անգամ ձեր սրտի ու ձեզ հնազանդեցված դատարանները այս մի վճիռն էլ ընդունեն ու ևս 200.000 գրպանվի ինձանից, միևնույնն է, կանգ չեմ առնելու։ Պարզապես միմյանց աչքերի մեջ նայելու խնդիր է լինելու։  Մեկ օր ունեք ձեր խայտառակ հայցից հրաժարվելու համար։
Վեթինգ լինելու է, հիշեք»։