Մշակույթ

«Բանակից ՏՏ» ծրագիրը հիանալի հնարավորություն է նոր զորացրվածների համար

«Բանակից ՏՏ» ծրագրի մասնակիցներն ընդգծում են՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո անորոշության մեջ են եղել իրենց ապագայի հարցում, չեն հասկացել ինչից ու որտեղից սկսեն, սակայն ծանոթացել են ծրագրի մասին հայտարարությանն ու որոշել են դիմել: Հրանտ Գրիշյանը և Գրիգորի Գրիգորյանը միասին դիմել են «Բանակից SS» ծրագրին։ Նրանք պատմում են, որ իրարից անկախ են դիմել, բայց, միմյանց նույն տեղում տեսնելով, հաճելի անակնկալի են եկել։ Ծրագրի մասին երկուսն էլ համացանցից են տեղեկացել։ Ժամանակ չկորցնելով՝ դիմել են ծրագրին ու հաղթահարել են լսումների փուլը։ Նրանք ընդգծում են՝ սկզբի համար մասնագիտական գիտելիքներ պետք չեն, ուղղակի պետք է տարրական գիտելիքներ ունենալ։ Վերջինս նշեց, որ 2021 թվականին ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Ծրագիրն իրականացվել է DISQO, Luseen Mobile, TeamViewer Armenia, Get Skills Academy, Brandon Agency, ArmSecFoundation կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում։