Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 18 ℃

Рус Eng

Բայրամովը հայ-ադրբեջանական դելիմիտացիայի ու դեմարկացիա պրոցեսի մասին

Միջազգային

9 Փետրվարի 2022, 15:47

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր  հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում կատարել ձեռք բերված պայմանավորվածություններն ու խոչընդոտելու է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացին։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի գործընթացն առանց նախապայմանների, բայց Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշում դրա մեկնարկի համար։ 

«Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև   հարաբերությունների կարգավորման մասին, անհրաժեշտ է նախ լուծել սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը։ Ադրբեջանը պատրաստ է հանձնաժողովի գործունեությանը առանց որևէ նախապայմանի, սակայն հայկական կողմը փորձում է նախնական պայմաններ առաջ տանել հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի համար։ Նման մոտեցումը չի նպաստում դրական դինամիկային»,- հայտարարել է Բայրամովը։

 

Հետևեք մեզ Telegram-ում