Ավստրիայում փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը: Խորհրդարանի կողմից հաստատված համապատասխան օրենքը նախօրեին ստորագրվել էր հանրապետության նախագահի և կանցլերի կողմից։
Նրանք, որվքեր առանց բժշկական ցուցումների կհրաժարվեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կտուգանվեն մինչև 3600 եվրոյի չափով։ Նախատեսվում է, որ փետրվարի 15-ին կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիները կստանան պատվաստվելու հորդորով նամակ: Եթե մեկ ամիս անց չպատվաստվեն, ապա կտուգանվեն։