Ավստրալիան գրեթե երկու տարվա դադարից հետո առաջին անգամ հայտարարել է պատվաստված զբոսաշրջիկների և այլ տեսակի վիզա ունեցողների համար իր սահմանների վերաբացման մասին: «Եթե դուք կրկնակի պատվաստված եք, մենք անհամբեր սպասում ենք ձեր վերադարձին», - հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Ավստրալիան իրականացրել էր աշխարհի ամենախիստ սահմանային հսկողությունը կորոնավիրուսային համաճարակի ողջ ընթացքում: 2020 թվականի մարտին Ավստրալիայի կառավարությունը փակել էր սահմանները։ Այն արգելել էր օտարերկրացիների մեծ մասին մուտքը երկիր և սահմանափակումներ էր դրել ընդհանուր ժամանողների վրա՝ օգնելու պայքարել Covid-ի դեմ:
Համաճարակի սկզբից ի վեր Ավստրալիան խիստ միջոցներ էր ձեռնարկել՝ օգնելու պայքարել Covid-ի վարակների տարածման դեմ՝ նույնիսկ արգելելով սեփական ժողովրդին անցյալ տարի լքել երկիրը: Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երկիրը մինչ այժմ հայտնել է կորոնավիրուսի ավելի քան 2,7 միլիոն դեպք և 4248 մահվան դեպք՝ կապված Covid-ի հետ: Բնակչության գրեթե 80%-ը լիովին պատվաստված է, հաղորդում է BBC-ին։