Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Ասպիրանտուրայի անվճար տեղերի մեծ մասը՝ բնական և տեխնիկական գիտություններին

Քաղաքական

15 Փետրվարի 2022, 12:31

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերի և գիտական կազմակերպությունների՝ 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը:

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Բացի բնական և տեխնիկական գիտություններից՝ անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ միջպետական համաձայնագրերով նախատեսվում է տրամադրել 24 տեղ:

Այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Ըստ նախագծի՝ 2022-2023 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի և ԳԱԱ-ի ներկայացրած լրացուցիչ հայտերը, կվերաբաշխի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել