Տեսակետ

Աշխարհում շատ աննշան մի բան է տեղի ունենում

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Էսօրվա աշխարհակարգը հասկանալու համար մի քանի առանցքային իրադարձություն կա, որ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել: Այդպիսի իրադարձություն էր Վենետիկյան ու Լևանտյան առևտրականների գաղթը դեպի Անտվերպեն, իսկ հետո՝ դեպի Լոնդոն, Եկեղեցու ռեֆորմացիան ու Եվրոպական թագավորական տոհմերի փլուզումը: 
Ամեն անգամ, երբ աշխարհը մտնում էր պատերազմներով ու հեղափոխություններով ուղղորդվող ծայրաստիճան վերափոխումների ժամանակաշրջան, այդ ամենից առաջ ինչ-որ խուլ անկյունում շատ աննշան մի բան էր տեղի ունենում, որն էլ կայծ էր հանդիսանում հիշյալ կատակլիզմերի համար: 
Նման մի կայծ էր 1789 թվականին Նուտկա ծովախորշի շուրջ ծագած վեճը, որը պատմաբանության մեջ անվանվում է Նուտկայի ճգնաժամ: Նուտկան ներկայիս Կանադայի արևմտյան կողմում գտնվող մի կղզի է, որը ունի համանուն մի ծովախորշ, որը միակն էր այդ տարածաշրջանի ափամերձ տարածքների ողջ երկայնքով, որտեղ այն ժամանակ հնարավոր էր նավահանգիստ կազմակերպել: Այս աշխարհագրական կարևոր նրբությունը Նուտկա կղզին դարձրեց խաղաղօվկյանոսյան առևտրային ցանցի մեջ մի առանցքային հանգույց: 
1789թ.-ի ամռանը անգլիական դրոշի տակ նավարկվող  մի շարք նավեր իրար հետևից՝ առանց թույլտվության մտնում են Իսպանիային պատկանող Նուտկա ծովախորշ (էն ժամանակ աշխարհի կեսը ու բոլոր օվկիանոսները պատկանում էին Իսպանիային ու Պորտուգալիային) և ստիպում, որպեսզի իսպանական իշխանության ներկայացուցիչ կապիտան Մարտինեսը առգրավի դրանց բեռը: Հոլանդիան ու Բրիտանիան, սա որպես պատրվակ օգտագործելով, աստիճանաբար սրում են իրավիճակը` սպառնալով Իսպանիային պատերազմով: Իսպանիան սկզբից չի ընկրկում և դիմում է դաշնակից Ֆրանսիայի օգնությանը: 
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդը վստահեցնում է իր Բուրբոն եղբորը` Իսպանիայի թագավոր Կառլոս 4-րդին, որ աջակցելու է իրեն հնարավոր բախման դեպքում և, նույնիսկ, համապատասխան հրաման է արձակում: Ֆրանսիայի պառլամենտը, սակայն, այդ հրամանը չեղարկում է, և երկրում լարված իրավիճակը վերաճում է հեղափոխության, որը կստանա մեծ Ֆրանսիական հեղափոխություն անունը (թեպետ այդ «հեղափոխության» բոլոր թելերը տանում էին դեպի Լոնդոն) և վերջ կդնի «Հին Ռեժիմ» կոչեցյալին, ասել է թե` նախկիններին: Հետաքրքիր է, որ Նուտկայի սադրանքը, ինչպես և ֆրանսիական «հեղափոխությունը», սկսվում է 1789-ի մայիսին, բայց թեժ փուլ է մտնում մի տարի անց, երբ Լյուդովիկոսը ընկնում է թակարդը: 
Մնալով միայնակ` Իսպանացիք զադնի են դնում, և անգլիացիք, այդ պահից սկսած, սկսում են գրավել աշխարհը՝ ոչնչացնելով բոլոր թագավորական տոհմերը, բացի բրիտանականից ու, քարը քարին չթողնելով բոլոր կայսրություններից, այդ թվում, օրինակ՝ Պրուսիայից, որը Նուտկայի ճգնաժամի ժամանակ իբր շուստրիություն արեց ու բիրտանացիքի կողմը կանգնեց: 
Պրուսիայի գլուխն էլ, դե գիտեք, լրիվ նույն ձև կերան: Շինվեց Սարաևոյի ճգնաժամ, Պրուսիան մտավ պատերազմի մեջ ու դրա կիզակետում «հեղափոխություն» տեղի ունեցավ Պրուսիայի թիկունքում: «Հեղափոխությունից» 4 օր անց Պրուսիայի կայսրը կապիտուլյացիա ստորագրեց: Նույն սցենարը տեղի է ունեցել բոլոր մնացած կայսրությունների հետ՝ Ռուսական, Օսմանյան և Ավստրո-Հունգարական:
Ըստ էության՝ ֆրանսիական հեղափոխությունն առաջին գունավոր հեղաշրջումն էր: Պարզապես առաջ սխեման պատերազմ-հեղափոխություն-կապիտուլյացիա էր, հիմա` հեղափոխության-պատերազմ-կապիտուլյացիա...
Հ.Գ. իմիջիայլոց՝ Նուտկայի ճգնաժամի նման հանգուցալուծման արդյունքում բրիտանացիք վերջնականապես մենաշնորհեցին թեյի առևտուրը, որի դիմաց Չինաստանին պարտադրաբար մատակարարում էին օփիում: Ամեն անգամ, երբ չինական կայսրը փորձում էր օփիումի ներմուծման դեմն առնել բրիտանացիք պատերազմ էին հայտարարում ու ջախջախում չինացիքին: Մաոյի գալուց չինացի տղամարդկանց մոտ մեկ երրորդը օփիումիստ էր: Հետագայում մեծ մասին Մաոն կոտորեց փողոցներում սամասուդ անելով: Օփիումիստներից հետո՝ անցավ կաշառակեր դասախոսներին» ...