Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 413.4 մլն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 413.480.802 մլն։ 

COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է 5.826.378 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարուկում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 77.919.052 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 922.473։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42.692.943-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 509.358։

COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 27.552.267 մարդ, որից 639.151-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 749.9 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2832, Հնդկաստանում՝ 363, Բրազիլիայում՝ 2972 մարդ։