Հասարակություն

Առուշանյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը՝ վաղը

Առուշանյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը՝ վաղը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի վաղը. դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Վստահություն չունեմ, թե այսօրվա դատավորը Առուշանյանի գործով ինչ կարող է անել, հատկապես, որ այդ դատավորը հենց երեկ կալանավորեց Քաջարանի քաղաքապետին։ Ինքն այն դատավորն է, որ կալանավորել է նաև Արմեն Չարչյանին, և կյանքը ցույց տվեց, որ Չարչյանի կալանավորումը եղել է ապօրինի։ Եվ, ի վերջո, սա այն դատավորն է, որ երկու տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հակասահմանադրական հոդվածով նույնպես կալանավորել է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական