Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց նրա խափանման միջոցը փոխելու և Առուշանյանին ազատ արձակելու միջնորդության դեմ բերված բողոքը։
Հիշեցնենք՝ Առուշանյանը մեղադրվում է ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացման և քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։