Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Արտախորհրդարանական ուժերը՝ Եվրոինտեգրման հանձնաժողովում

Քաղաքական

7 Փետրվարի 2022, 17:48

«Հայաստանի եվրոպական» և «Հանրապետություն» կուսակցությունները ցանկություն են հայտնել ներգրավվել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նշեց, որ իրենց նպատակն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին. «Ես և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկեցինք մեր ծառայությունները Եվրոինտեգրման հանձնաժողովում։ Մենք ուզում ենք օգտագործել մեր կապերը, հնարավորությունները, հատկապես՝ Եվրոխորհրդարան մտնող կուսակցությունների հետ մեր ունեցած հարաբերությունները, որպեսզի ընդլայնենք մեր երկրի հնարավորությունները»։

Նրա խոսքով՝ իր առաջարկներից մեկն այն է, որ որևէ քաղաքական, տնտեսական և այլ գործարք, բանակցություն կամ պայմանագիր Ադրբեջանի միջև չվավերացվի, մինչև Ադրբեջանը չվերադարձնի բոլոր ռազմագերիներն։ 

Ըստ Խզմալյանի. «Մենք ունեցանք հանդիպում եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Մասնակցեցի նաև հանձնաժողովի նիստին, ինչին Արամ Սարգսյանը անձնական պատճառներով չկարողացավ մասնակցել»։

Նա մանրամասնեց, որ արտախորհդարանական այս երկու ուժերը շարունակելու են մասնացել հանձնաժողովի նիստերին՝ բերելով իրենց առաջարկները և օգտագործելով ունեցած կապերը, որպեսզի եվրոինտեգրման հանձնաժողովը ակտիվ աշխատի և օգուտ բերի պետությանը։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել