Վարորդական իրավունք չունեցող և մեքենա վարող քաղաքացին կտուգանվի 200 հազար դրամով. այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
«Նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում գրանցել բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդը ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն վարում է։ Այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն սանկցիաներ։ Միայն մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200 հազար դրամի վարչական տուգանք այսպիսի դեպքերի համար», - նշել է փոխնախարարը։