Հայաստան

Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վիգեն Քոչարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Վիգեն Քոչարյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-93-Ա որոշումը՝ Վիգեն Քոչարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրում։ 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկ Գրիգորյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-94-Ա որոշումը՝ Հայկ Գրիգորյան նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրում։