Հայաստան

Հրապարակվեց «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման հարցով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։