«Ճշմարտությունը վերականգնվեց»․ Արարատ Միրզոյան
Հայաստան
22 Փետրվարի, 21:49
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը, որով Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- գրել է Միրզոյանը։
Հետևեք մեզ Telegram-ում