Հայաստան

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը կհրապարակի փետրվարի 22-ին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է․

«Այսօր Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:

Նույն օրը, ավելի ուշ, կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը»: