Հայաստան

Վանթյան փողոցում հրդեհ է տեղի ունեցել

Հունվարի 15-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած փայտ։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։43-ին։