Հայաստան

«Ինչո՞ւ չանցկացնել հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Թուրքիայում և Հայաստանում». Թուրքիայի ԱԳ նախարար

«Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը». այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն։

Ըստ Չավուշօղլուի՝ «Հարավային Կովկասի կարգավորման գործընթացում, լինի՝ Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ, ամենամեծ խոչընդոտը Հայաստանի վրա ճնշումն է»։ Չավուշօղլուն նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիային՝ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման համար։

«Ինչո՞ւ չանցկացնել հատուկ ներկայացուցիչների հանդիպում Թուրքիայում և Հայաստանում»,- հռետորական հարց է տվել Թուրքիայի ԱԳ նախարարը։