Հայաստան

Նոր չափորոշիչ. ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 ժամ գործող 22-ի փոխարեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Հատկապես դասվարների համար եմ գրում․

Հարգելի ուսուցիչներ, նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։


Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։
Հուսամ՝ հստակ է և հետագա հարցեր այս թեմայով չեն լինի»։