Հայաստան

Եղվարդ համայնքում սուբվենցիոն ծրագրով քաղաքային զբոսայգի է կառուցվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Ուղիղ 2 տարի առաջ էր.

Եղվարդ համայնքում՝ քաղաքի վարչական սրտում, նախկին ջրավազանի տեղում Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով քաղաքային զբոսայգի կառուցելու մասին խոսեցինք։
 
Այսօր արդեն այն իրականություն է և Նաիրի համայնքի մշակութային կյանքի անբաժանելի մասն է հանդիսանում ու մեր քաղաքացիների զբոսանքի սիրելի վայրը»,- գրել է Պետրոսյանը: