Հայաստան

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ ղեկավարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը, մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսության արդիականացման միջոցառումներին, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, արտահանման դիվերսիֆիկացման հնարավորություններին։