Հայաստան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Այսօր մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Սանկտ Պետերբուրգ են ժամանելու 69 երկրների պատվիրակություններ, ռուսական և արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Վահագն Խաչատրյանը հունիսի 15-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ֆորումին։  Այն տեղի կունենա հունիսի 15-18-ը։