Արարատի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վերին Դվին համայնքում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից պետական օժանդակությամբ հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության գործունեությանը:
Եղել է նաև համայնքում կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի տարածքում, որտեղ դեռևս ընթանում են շինաշխատանքներ: Վարչապետը կից տեսանյութ է հրապարակել։