Հայաստան

ՀՀ-ն նոր դեսպաններ կունենա Գերմանիայում, Բուլղարիայում և Լատվիայում. Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության դեսպաններ է նշանակել երեք երկրում։

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Լիխտենշտեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը համատեղության կարգով նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Իսկ Հովհաննես Իգիթյանը, ով ՀՀ դեսպանն է Լիտվայում, համատեղության կարգով առաքելություն կիրականացնի նաև Լատվիայում։