ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով․
«Այցելել եմ Արարատի մարզ: Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին», - գրել է նա: