ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որն անցկացվել է հունիսի 7-9-ը Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում։ Տաղավարում առաջին անգամ ներկայացված են եղել հայկական 13 տարբեր գինի արտադրողներ, որոնք ցուցադրել են տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ գինիներ:
Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Travellers Club-ին՝ միջոցառումը հյուրընկալելու համար, իսկ գինի արտադրողներին՝ իրենց գինիներն այդքան գովելի կերպով ցուցադրելու համար։ Նա կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացնումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին:
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։
Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի հետ համատեղ, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից:
