Հայաստան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնին (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց Երևանում կազմակերպված Գինու փառատոնին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը շրջեց տաղավարներով, հետաքրքրվեց հայկական արտադրության գինիներով։ Շրջայցի ընթացքում քաղաքացիները մոտենում էին Նիկոլ Փաշինյանին, ողջունում, զրուցում նրա հետ և լուսանկարվում։

 Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է ավանդական դարձած Գինու փառատոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական