Քաղաքական

Ընդդիմության ակցիաներից բերման է ենթարկվել 73 քաղաքացի

Ընդդիմության ակցիաներից բերման է ենթարկվել 73 քաղաքացի

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում շարունակում են անհնազանդության ակցիաները՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

Ակցիաների մասնակիցներից Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 73 քաղաքացի։

Բերման ենթարկվածների թվում են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, և Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական