ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքել է լուրերը, թե իշխանությունները քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականությունը. «Որևէ հիմք դրա համար ես չեմ տեսնում»։
Խաչատրյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կախված է կազմակերպիչների խոհեմությունից. «Դա կախված է նրանց խոհեմությունից, որովհետև անպտուղ զբաղմունք են ընտրել իրենց համար»։
Հարցին, թե որն է լինելու իշխանության գործը, նշեց՝ համարժեք պատասխանները. «Ըստ իրենց վարքագծի՝ կդրսևորվի համարժեք պատասխան»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, թե երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ։ Խաչատրյանի կարծիքով՝ չկա նման բան. «Ներքաղաքական ճգնաժամ չի կարող լինել, ընդդիմության ներսում է ճգնաժամը, իրենք պետք է հաղթեն իրենց ներքին ճգնաժամը»։ Մեկնաբանելով Իշխան Սաղաթելյանի այդ հայտարարությունը՝ պատգամավորը ասաց. «Դա հերթական ապացույցն է, որ Սաղաթելյանը չի տիրապետում երկրի իրական իրավիճակին»։
Անուշ Մկրտչյան