Քաղաքական

Բերման է ենթարկվել 91 քաղաքացի. Ոստիկանություն

Բերման է ենթարկվել 91 քաղաքացի. Ոստիկանություն

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ շարունակելով տարբեր ուղղություններով ավտոերթերի և իրազեկման ակցիաների կազմակերպումը։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական