Քաղաքական

«Որոշումը կայացված է, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պիտի կառուցվի». Փաշինյան

«Որոշումը կայացված է, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պիտի կառուցվի». Փաշինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցելու մրցույթում կա հաղթող. այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վաղուց քննարկվում է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցելու հնարվորությունը։ Նա հիշեցրեց, որ այս հարցն ընդգրկված է եղել 2017-ին Երևանի ավագանու ընտրություններին իրենց նախընտրական ծրագրում. «Մենք սկսկել էինք պրոցեսի գործնական փուլը և այսօր գործնականացման հաջորդ քայլն ենք անում։ Հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ, ու դրա արդյունքներով կա հաղթող։ Քննարկում ենք ֆինանսավորման հարցը, որ նախագծողը կոնկրետ պատրաստի կայարանի նախագիծը, ինչը նշանակում է, որ մտնում ենք շինարարության փուլ»։

Նա նշեց, որ Կառավարությունը պետք է կատարեր ֆինանսավորումը, բայց վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երևանին հասցված շուրջ 850 մլն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել, և որոշվել է այդ գումարից 750 մլն դրամը հատկացնել այդ նպատակին. «Քրգործը վերաբերում էր «Parking City Service» ընկերության գործունեությանն առնչվող մի դրվագի»։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, թե նախագիծն ընդհանուր առմամբ լինելու է 3 փուլուվ, և այս ֆինանսնական միջոցների հաշվին հնարավորություն կունենան առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորել։

Փաշինյանի խոսքով՝ ավելի քան 1 մլրդ դրամ ծախսվում է նախագծման աշխատանքների վրա, իսկ թե ինչ կարժենա շինարարությունը, ցույց կտան նախագծման արդյունքները։ Քաղաքապետն էլ նշվեց, թե ծախսը շուրջ 50 մլն դոլարի շրջանակներում կարող է լինել. «ԱՆԻՖ-ի հետ քննարկվում էր, որ հնարավորություն լիներ այդտեղ, տարբեր ներդրումային պրոյեկտների միջոցով, ներդրման չափն ինչ-որ ձև քչացնելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական