«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աթրուր Վանեցյանը, որ երեկվանից անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել, գիշերել է Ազատության հրապարակում՚
Գիշերը Ազատության հրապարակ են գնացել նաև ընդդիմադիր գործիչներ։ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է․«Ողջունում եմ ստեղծված իրավիճակի նկատմամբ դիմադրության ցանկացած դրսևորում, այդ թվում Արթուր Վանեցյանի այսօրվա նախաձեռնությունը։ Առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց»։
Գիշերը նստացույցի մասնակիցները վրաններ են տեղադրել․ հետագա գործողությունների մասին, բացի այն, որ անժամկետ են բողոքի ակցիաները, այլ բան չեն հայտնում։
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ գիշերը խաղաղ է անցել. «Ոչ մի խոչընդոտ չի եղել, ուղղակի պայմանները բարդ են, գիշերը թույլ չեն տալիս տաքացուցիչ դնել կամ կրակ վառել»։